Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

ԲՀԿ-ն երկխոսության կոչ է անում

ԲՀԿ-ն երկխոսության կոչ է անում
18.07.2016 | 12:18

Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունում ասված է. «Ես և իմ գործընկերները կոչ ենք անում այս պահին բարիկադի երկու կողմերում կանգնած մեր հայրենակիցներին՝ բռնությամբ որևէ հարց չլուծել։ Իրենցից ամեն մեկը ինչ-որ մեկի որդին, ինչ-որ մեկի հայրն ու ամուսինն են, եղբայրը, սիրելին։ Ամենաարմատական ընդդիմախոսի հետ միշտ կա երկխոսությամբ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հնարավորություն։ Չկորցնենք այդ հնարավորությունը։ Մենք ներքին թշնամիներ չպիտի ունենանք՝ մենք արտաքին այնպիսի թշնամի ունենք, որ ամեն պահի զգոն պիտի լինենք՝ հանուն մեր հայրենիքի ու հանուն սահմանին կանգնած մեր երեխաների։
Մեր երկրում կա՞ արդարության լրջագույն ճգնաժամ։ Այո։
Մեր երկրում, այո, լրջագույն համակարգային արատներ կան, որոնք այլևս մեր երկրի անվտանգության լրջագույն սպառնալիք են։ Պե՞տք է օր առաջ փոխել այս ամենը։ Այո։ Քաղաքական հարցերը բռնությամբ չպետք է լուծվեն։ Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Չկա որևէ նպատակ, որը արդարացնի քո արյունակցի վրա ձեռք բարձրացնելը։ Չի կարող որևէ, անգամ ամենաազնիվ նպատակը արդարացնել քո եղբոր, քո արյունակցի սպանությունը։


Միանում ենք մեր բոլոր հայրենակիցների սթափ կոչերին՝ կանգ առնել ու սկսել երկխոսել։ Այլ ճանապարհ չկա»։

Դիտվել է՝ 3638

Մեկնաբանություններ